hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ժորա Սարգսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ հուլիսի 9-ին Երևանում։ Հետո տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջան՝ Բերձոր քաղաք։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ֆուտբոլը։ Մասնակցում էր մրցույթների և ուներ բազմաթիվ մեդալներ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ուներ սիրած էակ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, հոգեպես նվիրված, սիրով ու հարգանքով շրջապատված մարդ էր։ Նա միշտ ասում էր․ «Բա եթե ես գամ, ո՞վ է այս երեխաներին հաց կամ ջուր տալու»։

Երազում էր
Դառնալ լավ ֆուտբոլիստ և խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։

Յուրահատկություններ
Աչքերը կիսաբաց էր պահում, երբ քնում էր։ Ոչ մեկը չէր հասկանում՝ քնած է, թե՝ արթուն։

Վերջին ցրույց
Հոկտեմբերի 22-ին խոսել էր բոլորի հետ։ Երբ եղբայրը հարցրել է․ «Ինչպե՞ս եք», պատասխանել է․ «Ոչ մի բան չի եղել, մի քանի թիթեռ են եկել, հիմա կթռնեն ու կգնան»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 22։ Պայթյունից դեմքը այրվել էր, բայց նա չէր վերադարձել։ Ջոկի հրամանատար էր։