hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Մնացականյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հունվարի 4-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատելն ու մեծ տարիքի մարդկանց հետ շփվելը։ Բնույթով աշխույժ էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և դասընկերների հետ։ Փորձում էր կյանքի ամեն րոպեն վայելել։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Աշխատասեր, ընկերասեր, առույգ և ընկերներին միշտ թիկունք էր կանգնում։

Երազում էր
Ձյուդոյով ավելի մեծ հաջողությունների հասնել։

Յուրահատկություններ
Երբ մրցանակ էր ստանում, նույն օրը կախում էր իր սենյակի պատին, որ իր աշխատանքի արդյունքը տեսներ՝ նոր քներ։

Վերջին զրույց
Դասընկերները ասում էին․ «Գաք, սա ենք անելու», իսկ նա պատասխանում էր․ «Հլա տեսեք, մենք գալի՞ս ենք, որ մի հատ էլ բան կազմակերպեք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 22-ին Հադրութում։ Զոհվել է տրակտորի պայթյունի հետևանքով։