
Ծնվել է
2001 թվականի սեպտեմբերի 12-ին, Արարատի մարզի Դիտակ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչ։ Սիրում էր խորանալ, մանրանալ և ուսումնասիրել տարբեր բաներ:
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների ու ընկերուհու հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Անվախ էր, սիրում էր օգնել ու պաշտպանել։ Օգնում էր բոլոր նրանց, ովքեր իր կարիքը ունեին:
Երազում էր
Բիզնես ունենալ և առևտրային գործով զբաղվել:
Յուրահատկությունները
Իր խոսքի տերն էր, գիտեր՝ ինչ էր ուզում։
Վերջին զրույց
Եղել է Հոկտեմբերի 21-ի առավոտյան։ Զրույցը շատ կարճ է տևել և կապը կորել է:
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թվականի հոկտեմբերի 21-ին, Ֆիզուլի մոտ։