
Ծնվել է
2001 թ․ սեպտեմբերի 27-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղում
Ոգեշնչվում էր գրքերից
Սիրում էր կարդալ, շփվում էր իրենից մեծերի հետ
Սիրում էր իր ընտանիքի հետ լինել
Փոքր քրոջը շատ էր սիրում, ուներ նաև սիրած էակ
Երազում էր
Ալաշկերտ ակումբի ֆուտբոլիստ դառնալ, սպորտով զբաղվել, ծրագրավորում սովորել, բանակից հետո մեքենա գնել իր ուժերով
Շատ ուշադիր էր մեծերի հանդեպ
Օգնում էր տատիկին ու պապիկին
Վերջին զրույցը հոր հետ էր
Ամեն ինչ լավ կլինի, կյանքը վայելիր, ուրիշը չի լինելու
Ուզում էր գնալ բանակ
Մատաղիս եմ ընկնելու, վրեժ եմ լուծելու ապրիլյանի զոհերից, լավ է հերոսի կոչումով մեռնել, քան վախկոտի պիտակով ապրել
«Մամ, Մատաղիսը չկա»՝ լսվել է իր խոսքերը, երբ մարտերը թեժացել են
Կռվել են մինչև վերջին շունչը, հերոսաբար։
Վերջին զանգը
Մամ, Մատաղիսը չկա
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 9, Մարտունի