hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Բաղդասարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ նոյեմբերի 17-ին Տավուշի Վերին Ծաղկավան գյուղում։

Երգն ու երաժշտությունը նրա լեզուն էին
Նվագում էր, երգում, բեմում զգում էր իրեն ազատ ու անկաշկանդ։

Ընկերների շրջապատում
Աշխույժ էր, հումորով, բոլորի կողքին։ Ընկերասեր էր, դասընկերոջը վիրավոր բերել էր դաշտից։

Հատկություններ, որոնք նշում էին բոլորը
Վերջին զանգի աստղն էր բեմում, բոլորին ուրախացնող։ Անկեղծ էր, լուսավոր ու բարի։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 29-ին․ «Մա՛մ ջան, չմտածե՛ս, լա՛վ կլինի»։ Շրջափակման մեջ էին հայտնվել, բայց նա հանգստացնում էր։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 2-ին, Մարտունի 2-ում։

Հավերժ երիտասարդ
Ցույց չէր տալիս վիշտը, միշտ ուրախություն էր պարգևում։ Իրեն համարում էին ուրախության լույս՝ նույնիսկ պատերազմի ժամանակ։