hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գոռ Ավետիքյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ հուլիսի 6-ին Երևանում։

Սիրում էր կյանքը
Ապրում էր սկզբունքներով՝ երբեք չվիրավորել, չնահանջել, օգնել։

Ամեն ինչ անում էր,
Որ մայրը հպարտանար իրենով։

Մտքերի և գույների աշխարհում
Շատ էր նկարում, նրբանկատ էր, սրամիտ, բայց նաև ֆիզիկապես՝ ուժեղ։ Չէր պատկերացնում կյանքն առանց գույների։ Սիրում էր ճապոնական մշակույթը։ Երազում էր մեկնել Տոկիո։

Միշտ մայրիկի հետ էր
Գաղափարներ էին փոխանակում, կիսվում ամեն ինչով։

Երազանքները՝ գույնով ու լույսով լի
Ուզում էր ավարտել Երևանի Փ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, ընդունվել Լենինգրադի ակադեմիա։ Բանակում գրքեր էր ուզում, ոչ թե՝ իրեր։

Վերջին խոսքերը
Նոյեմբերի 2-ին ասաց, որ իրենց առաջնագիծ են տանում․ «Ուզում եմ գոնե մեկը իմանա»։ Հոսպիտալում էլ հումորով ավելացրեց․ «Պառկելու տեղ եմ գտել»։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 3-ին, Մարտունիում։ Դիրքերում տանկը թիկունքից կրակ է արձակում։ Վիրավորվում է։ Հայրը ուզում է տեղափոխել, բայց նա մնում է․ «Պետք է մնամ ընկերներիս հետ»։

Հավերժ հիշատակ
Պարգևատրվել է «Արիության» շքանշանով և Շնորհակալական նամակներով։