
Ծնվել է
1985 թ․ մայիսի 1-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։
Նրան ոգեշնչում էր
Իր ընտանիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր ընտանիքի հետ։ Ամուսնացած էր, ուներ երեք երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, հասնող, յուրահատուկ մարդ։
Երազանքները
Չորրորդ երեխան ունենալու, իր երեխաների լավ ապագայի մասին էին։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր իր բնավորությամբ և տեսակով։
Ստեղծագործությունը
Սիրային բնույթի գործեր՝ նվիրված կնոջը։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 2-ին․ «Աստվածաշունչ կարդացե՛ք։ Եթե մի բան լինի իմ հետ, անպայման կիմանաս։»
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 3-ին, Մատաղիսում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։