hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արեգ Հարոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ դեկտեմբերի 10-ին Երևանում։

Մանկության երազանք
Մանուկ հասակից որոշել էր բժիշկ դառնալ։ Իրեն նվիրել էր բժշկությանը, սովորում էր ԵՊԲՀ-ում՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետում։

Ներաշխարհի գույները
Ուրախ, զվարթ, բայց միևնույն ժամանակ խորը մտածելակերպով։ Սիրում էր ընկերների հոգու խորքերը բացել՝ լուրջ կատակների միջոցով։

Հատկությունները, որոնք տարբերում էին նրան
Անարդարություն չէր հանդուրժում։ Ուներ բացատրելու բացառիկ կարողություն։ Քիմիան կարող էր դարձնել կախարդական հեքիաթ։

Սրտի ձայնով ապրողը
Բազմակողմանի զարգացած էր։ Կիթառ էր նվագում ինքնուս։

Վերջին զանգը
«Մա՛մ ջան, հանգիստ է, խաղաղ է…»։ Հոկտեմբերի 30-ի գիշերը վերջին անգամ խոսեց․ «Ինձ կանչում են»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 31-ին։ Թշնամին երեք արկ է արձակել՝ երեքն էլ հենց Արեգի ուղղությամբ։ Զոհվել է առավոտյան՝ մինչև վերջ մնալով առաջին գծում։