
Ծնվել է
1985 թ․ սեպտեմբերի 1-ին Արմավիրի մարզի Արգինա գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Ամեն ինչ կարող էր նրան ոգեշնչել։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների հետ։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հավատարիմ, նվիրված, սրտաբաց, հայրենասեր, գնահատող մարդ։
Երազանքները
Իր սեփական բիզնեսն ունենալ։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր իր կատակասիրությամբ։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 9-ին․ «Հրադադար էլ լինի, հնարավոր է, մենք էլ չլինենք»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Ջաբրայիլում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։