
Ծնվել է
1985 թ․ հունիսի 26-ին Երևանում։
Նրան ոգեշնչում էր
Իր աշխատանքը և ընտանիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի հետ, աշխատանքի վայրում։ Ամուսնացած էր, ուներ երեք երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, հարգանքով, բարի, կամեցող, հասնող մարդ։
Երազանքները
Իր կազմակերպությունը ունենալ։ Որոշ չափով այս երազանքը իրականացրել էր՝ լույսեր էր պատրաստում նկարահանումների համար։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր իր հումորով։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 13-ին․ «Մենք հաղթելու ենք, լավ է լինելու»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 15-ին, Ջրականում։ Զոհվել է բարձունքը գրավելու ժամանակ։