hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Անդրանիկ Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1968 թ․ հուլիսի 6-ին Սյունիքի մարզի Տաշտուն գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Իր երեխաների հաջողությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ծնողների հետ։ Ամուսնացած էր։ Ուներ երկու երեխա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Մեծատառով մարդ, հզոր տաշտունեցի։

Երազանքները
Մարդկության մեջ տեսնել մարդ տեսակը։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր իր մեծահոգությամբ։ Մասնակցել է նաև Արցախյան առաջին պատերազմին։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 22-ին․ «Ո՞նց գամ, դիրք եմ պահելու, թուրքը գալիս է Մեղրի։ Երեխեքը ո՞նց են»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 22-ին, Զանգելան – Ջաբրայիլ հատվածում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։