hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Լեվոն Համբարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1992 թ․ դեկտեմբերի 17-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Նրան ոգեշնչում էր
Իր հայրենիքի պաշտպանությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և բարեկամների հետ։ Ամուսնացած էր։ Ուներ երկու երեխա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, ազնիվ, բարի կամեցող։

Երազանքները
Ամուր լիներ հայրենիքը,։ Ունենար ևս մեկ երեխա։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր իր վարքով, շփմամբ, ազնվությամբ։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 5-ին․ «Երեխաները ինչպե՞ս են։ Ես Տավուշում եմ, ամեն ինչ լավ կլինի» (բայց ստում էր)։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 7-ին, Մատաղիսում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։