hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Յուրիկ Ապերյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1961 թ․ նոյեմբերի 1-ին Շամշադինի շրջանի Արծվաբերդ գյուղում։

Ուրախության և ոգեշնչման աղբյուրը
Սիրտը լցվում էր սիրով, երբ շրջապատված էր լինում ընտանիքով ու մարտական ընկերներով։ Հայրենիքի հանդեպ սերը նրան ուժ էր տալիս՝ շարունակելու պայքարը։

Իրականացած ու անկատար երազանքները
Միշտ երազել էր տուն կառուցել։ Այդ երազանքը նրա սրտում ապրում էր տարիներ շարունակ։

Ինչպես էին նրան հիշում
Ընկերներն ու հարազատները հիշում են նրան որպես բարի, հոգատար, ընկերասեր մարդու, ով միշտ պատրաստ էր օգնության հասնել։

Հոգու նկարագիրը
Հայրենասիրությունը նրա արյան մեջ էր։ Ապրում էր ոչ միայն իր, այլև ուրիշների համար՝ շատերի համար հենարան դառնալով։

Վերջին հրաժեշտը
Գնալուց առաջ ոչ ոքի չէր ասել, որ պատերազմ է գնում։ Վայք հասնելուն պես զանգեց աղջկան ու ասաց․ «Մամաենցդ գյուղն անցա՛նք»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 12-ին, Ջաբրայիլում։ Նա իր կյանքը նվիրեց հանուն այն նույն հայրենիքի, որն իր ոգեշնչման աղբյուրն էր եղել ողջ կյանքի ընթացքում։