
Ծնվել է
1990 թ․ մայիսի 26-ին Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
Աշխատանքն ու ստեղծելը։ Ցանկանում էր իր ձեռքերով տուն կառուցել մեծ եղբոր համար։
Ընտանեկան սիրո մեջ
Ժամանակը սիրում էր անցկացնել ընտանիքի հետ։ Բոլորին «ջիգյար» էր ասում, իսկ կյանքը լցնում էր ժպիտով ու հումորով։
Բնավորության մասին
Բարի, հանգիստ։ Նրան հունից հանել հնարավոր չէր՝ ամեն բան կատակի էր վերածում։
Ստեղծագործ բնույթ
Ձախլիկ էր, լավ նկարում էր։ Նկարների միջոցով արտահայտում էր իր լուռ զգացումները։
Եղբոր փոխարեն
Կամավոր մեկնեց պատերազմ՝ եղբոր փոխարեն։ Այդ որոշումը խոսում էր նրա անսահման նվիրվածության մասին։
Վերջին զանգը
Հոկտեմբերի 17-ին․ «Լա՛վ ա, չմտածես։ Հետ եմ գալու»։
Վերջին ճակատամարտը
2020 թ․ հոկտեմբերի 18-ին, Ջաբրայիլում։ Զոհվեց ռմբակոծության ժամանակ։ Բեկորը սիրտն էր վնասել։