hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Գեվորգյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1980թ. փետրվարի 14-ին, Սիսիանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր երեխաները և նրանց ծնունդը: Նա հատկապես ուրախացել էր իր որդու ծնվելու ժամանակ:

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Աղջկա ծնվելու ժամանակ դեռ երիտասարդ էր, իսկ որդու ծնունդից հետո ավելի շատ նվիրվեց ընտանիքին։ Ընտանիքի անդամները նշում են, որ որդու ծնվելուց հետո կարծես «պապիկությունը բռնեց»։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, համեստ և քչախոս մարդ էր։ Նա անվախ դիպուկահար էր և շատ նվիրված էր իր գործին։

Երազում էր
Տեսնել իր դստեր երեխաներին և մեծացնել որդուն։ Ասում էր՝ «Աղջկան պետք է մայրը դաստիարակի, տղային՝ հայրը»։

Յուրահատկություններ
Չափազանց բարի և նուրբ էր սիրում։ Բնավորությամբ հանգիստ էր և երկար մտածում էր որոշում կայացնելուց առաջ, բայց միշտ ընդունում էր ճիշտ որոշումներ։

Սիրում էր
Երգել և դհոլ նվագել։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 15-ին՝ նկարագրելով Հադրութի բնությունը ասել է՝ «Պատերազմը վերջանա, կգանք այստեղ ապրելու, այնքան սիրուն է»։ Վերջին խոսակցության ժամանակ նա ծանր վիճակում էր, ասում էր. «Էս անաստվածները սաղ ավիրեցին»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հադրութում։ Զոհվել է սնայպերի հարվածից՝ իր ամենասիրելի զենքը ձեռքերին։