
Ծնվել է
1964թ. սեպտեմբերի 8-ին Աշնակ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ուրախանում էր այգին մշակելուց, իր ձեռքերով ինչ որ բան ստեղծելուց և առհասարակ ամեն ինչից: Իր ձեռքերով ամեն բան հաջողությամբ էր անում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Այգեգործությամբ զբաղվելով: Իր ժամանակը հիմնականում անցկացնում էր այգում և ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարի և հոգատար մարդ էր։ Նրան միշտ լավով ու սիրով են հիշում։
Երազում էր
Տուն կառուցել, երեխաներին ամուսնացնել և թոռներին տեսնել և այդ երազանքները կատարվել են:
Յուրահատկություններ
Առանձնանում էր իր արարող և ստեղծող բնավորությամբ։
Սիրում էր
Ժամանակ անցկացնել այգում, զբաղվել փայտ կտրելով, մեքենաներ քանդելով ու հավաքելով, ինչպես նաև անասնապահությամբ։ Նրա ստեղծագործական բնավորությունը արտահայտվում էր գործնական և կենցաղային գործերում։
Վերջին խոսքերը
Քարին Տակից զանգել ասել էր՝ «Ավտոները կբերեմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 28-ին նա վիրավորվել է, բայց մինչև վերջին պահը խոսել է որդու հետ։