hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արեն Սարգսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Դեկտեմբերի 31-ին, 2001 թ., ԼՂՀ-ի Մարտունու շրջանի Հերհեր գյուղում:

Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Ուրախանում էր իր ամեն մի հաջողությամբ:

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ժամանակը անցկացնում էր ընկերների, ընտանիքի հետ: Սիրած էակ ունեցել է:

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նկարագրում են որպես համեստ, հավասարակշռված, նուրբ մարդ:

Երազանքները
Երազում էր ուսումը շարունակել, ընտանիքին օգնել:

Յուրահատկությունները
Յուրահատուկ էր իր ամեն ինչով, կյանքին թեթև նայելով:

Վերջին զրույցը
Վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 25-ին: Ասել է «Մամ, ղարաբաղից գնա Հայաստան, ես հետո կգամ»:

Վերջին հերոսական մարտը
Վերջին հերոսական մարտը եղել է հոկտեմբերի 26-ին Մարտունի 2-ում՝ Ֆիզուլիում: 2 ամսվա ծառայող է եղել վիրավոր ընկերներին հանել է դիրքերից: Ընկերներից մեկը ասել է, որ միասին հեռանան, բայց չի գնացել, մինչև վերջ կռվել է և զոհվել: