hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սարգիս Օխոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1968 թվականի մայիսի 4-ին, Գյումրիում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը և զինվորները: Նա 3 անգամ դիմել էր, որ պատերազմ գնա, սակայն մերժել էին: Աչքերը լցնելով ասում էր՝ «պետք է գնամ, էն 18 տարեկանները»։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և երեխաների հետ։ Թաղի բոլոր երեխաներին օգնում էր, նրանց հետ էր խաղում և կոնֆետներ էր բաժանում, բոլորը սիրում էին նրան։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Միշտ պատրաստ էր օգնելու բոլորին։ Երբ 2 տղա ընտանիքը կորցրել էր ու հայրիկ չունեին, նա ամեն ինչով օգնել էր նրանց։

Երազում էր
Տղա ունենալ և թոռներ։

Յուրահատկություններ
Կատակասեր էր և Աստծուն նվիրված:

Սիրում էր
Բնությունը և զինվորական ցանկացած իր:

Վերջին խոսքերն էր
հոկտեմբերի 11-ին վայենկոմատ գնալուց ասել է՝ «դու կհասկնաս, 20 տարեկան տղերքը կզոհվին…»

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 17-ին Ջրականում։ Զոհվել է անօդաչու սարքի հարվածից։