hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մարատ Սաֆարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995 թվականի փետրվարի 2-ին, ԼՂՀ, Մարտակերտում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաները, գյուղը և ամեն ինչ:

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ և աշխատանքի վայրում:

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նվիրված էր և տաղանդավոր: Ձեռքից ամեն ինչ գալիս էր: Իր ամեն արածը հիշում են:

Երազում էր
Ծառայությունն ավարտեր, և հետ գար։ Ասում էր՝ «Շատ երազանքներ ունեմ, բայց կիսատ կմնա»։

Յուրահատկություններ
Շատ հանգիստ էր ու նվիրված։ Միշտ խորհուրդ էր հարցնում, և դպրոցում բոլորին օգնում։

Սիրում էր
Քանդակներ անել։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 28-ին մայրիկի հետ խոսելիս ասել է՝ «Մամ, 18 տարեկաններին ոնց թողնեմ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Ճարտարի բարձունքում։ Ունեցել է բեկորային վնասվածք գլխին և նաև վիրավորվել է ոտքից: