hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեվորգ Ներսիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979թ. մարտի 23-ին, Մարտակերտի շրջանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Գործը:

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ լավ հիշվող անձ էր, մշտապես ժպիտը դեմքին:

Երազանքները
Շատ թոռներ ունենալ։

Յուրահատկություններ
Նրա մարդ տեսակը յուրահատուկ էր, շատ նվիրված էր և միշտ պատրաստ էր աջակցելու։

Սիրում էր
Նկարել։

Վերջին խոսքերը
«Լավա լինելու, ես անմահ եմ, ով ուզում է ողջ մնալ, թող ինձ հետ գա»։ Տղային ասել է՝. «Իմ մասին չմտածեք, որ ողջ մնամ՝ առավոտյան կզանգեմ մամային»։

Վերջին հերոսական մարտը
Մարտակերտում։ Հոկտեմբերի 30-ին անօդաչուի հարվածից վիրավորվել է և զոհվել։

ID։00719 Բենիամին Պետրոսյան Արթուրի

Ծնվել է
1989 թվականի հունվարի 22-ին, Ստեփանակերտում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը և առհասարակ ամեն ինչ:
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարեկամասեր ու ընկերասեր էր։

Երազում էր
Ապրել երջանիկ և երեխաներ ունենալ։

Յուրահատկություններ
Իր մաքուր պարզ տեսակը, շատ արժանապատիվ հայ էր։

Վերջին զրույց
Նոյեմբերի 1-ին ոգևորված խոսել էր, ասում էր լավ կլինի ամեն ինչ։

Վերջին հերոսական մարտը եղել է
Կարմիր շուկայի մոտակայքում։ Այդ օրը պետք է հերթափոխվեին, նա պետք է գնար օգնելու, ապա 2 օրով գար հանգստի, սակայն զոհվել է։