
Ծնվել է
Մարտի 22-ին, 1993 թ., ԼՂՀ Շուշի քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ոգեշնչվում էր իր ընտանիքի երջանկությամբ և ընկերներով։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ժամանակը անցկացնում էր ընկերների հետ։ Սիրած էակ ունեցել է։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նկարագրում են որպես ընկերասեր, հանգիստ, աշխույժ մարդ։
Երազանքները
Երազում էր տուն ունենալու մասին։
Յուրահատկությունները
Յուրահատուկ էր սիրելու կարողությամբ, օգնելու ցանկությամբ։
Վերջին զրույցը
Վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 1-ին։ Խոսել է մորաքրոջ տղայի հետ և ասել է, «Ծնողներիս լավ նայե՛ք»։
Վերջին հերոսական մարտը
Վերջին մարտը եղել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտում։ Մասնակցել է թեժ մարտերին, ինչի համար հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։
ID: 00721 Պավլիկ Պետրոսյան Արայիկի
Ծնվել է
Մայիսի 2-ին, 2001 թ., Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ոգեշնչվում էր ֆուտբոլով, սպորտով։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ժամանակը անցկացնում էր ընկերների հետ։ Սիրած էակ ունեցել է։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նկարագրում են որպես ժպտերես, ընկերասեր, հայրենասեր։
Երազանքները
Երազում էր դառնալ ծրագրավորող։
Յուրահատկությունները
Յուրահատուկ էր իր անվախությամբ։
Վերջին զրույցը
Վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 30-ին։ Ասել է, «Ես փախնող տղա չեմ»։
Վերջին հերոսական մարտը
Վերջին մարտը եղել է Ճարտարում, որտեղ տեղափոխել են Մոնթե Մելքոնյանի գրաված սարը։ Այնտեղ զոհվել է հրաձգությունից՝ կռվելով 20 վարձկանի հետ։