hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Համլետ Հայրիյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1972թ. մայիսի 7-ին, Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կյանքը և երեխաները:

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և երեխաների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հումորով, կատակասեր և շրջապատը սիրող անձ էր, մեծ համբավ ուներ։

Երազում էր
Կյանքը սիրող, գնահատող մարդ էր, ով սիրում էր լավ ապրել։ Նպատակներին հասնել ու լավ ապրել: Շատ երազանքներ ու նպատակներ ուներ, որոնք մնացին չիրականացված:

Յուրահատկություններ
Հայրենասեր, ծնողասեր և հոգատար էր՝ հատկապես երեխաների հանդեպ։ Նա պայքարող և չընկճվող մարդ էր, միշտ լավատես ու բոլորի դժվարություններին աջակցող էր։

Սիրում էր
Գյուղի կյանքը և հպարտանում էր դրանով:

Վերջին խոսքերը
Գյուղից կանանց դուրս հանելուց ասել է՝ «Մի հուզվի, դրանց գաղափարն էդքան չկա, լավ կլինի»։

Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 28-ին նա մնաց գյուղում, որտեղ շրջափակվել էր։ Այդ օրը նա վիրավորվել է, և զոհվել նոյեմբերի 10-ին։