hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դերենիկ Ավագյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1982 թ․ փետրվարի 11-ին Մատաղիսի շրջանի Չայլու գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամենից շատ՝ ընտանիքը և ընկերները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Փակ բնավորություն ուներ, բայց հոգատար էր, բարի, հասկացող։
Ոչ մեկի վատը չէր ցանկանում։

Երազանքները
Ցանկացել է, որ իր 4 երեխաները բարձրագույն կրթություն ստանան, ապահովված լինեն բնակարանով։ Հետագայում, երբ աղջիկներն ամուսնանային, նրանց նվիրել իրենց սեփական տունը։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Սիրել է շինարարություն։ Որդիներն ու աղջիկները մինչ օրս հիշում են նրան և առաջնորդվում նրա խորհուրդներով։

Վերջին զրույցը
2020 թ․ սեպտեմբերի 28-ի առավոտյան 05։30-ին։
Հրաժեշտ է տվել երեխաներին։ Ցանկացել է համբուրել կնոջը, սակայն կինը պատասխանել է․ «Հրաժեշտ չե՛մ տալիս»։ Նա ժպտացել է, ասել․ «Կկերակրես խոզերին, մինչև գամ»։ Գնացել է անվերադարձ։ Հեռախոսը թողել է տանը՝ անջատված։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 7-ին, Ջաբրայիլում։ Վիրավորվել է ոտքից, տեղափոխվել հիվանդանոց, որտեղից ուղարկել են տուն, բայց նա չի վերադարձել։ Կրկին գնացել է դիրքեր։ Փրկել է 6-7 երիտասարդ զինվորների, իսկ ինքը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։