
Ծնվել է
1990 թ․ Փետրվարի 28-ին Սասունիկ գյուղում։ Նրա մանկության ու մեծանալու ընթացքը բնորոշվել է հաջողությունների ձգտումով և սպորտային ոգով։
Ընտանեկան կյանքը
Ամուսնացած էր։ Երազում էր սեփական տուն ունենալ, մեծ ընտանիք կառուցել և իր ապագա որդիներից մեկին անվանել հայրիկի անունով։
Հավատը, արժեքներն ու սերը հայրենիքի հանդեպ
Սիրում էր այցելել եկեղեցիներ, սովորել և պարել ազգագրական պարեր։ Ապրում էր կարգապահ կյանքով և օրինակ էր իր շրջապատի համար։
Ինչպես են հիշում նրան
Ընկերասեր ու նվիրված էր, հատկապես նեղ պահերին։ Նրա ընկերները պատմում են, որ Հովիկը երբեք չէր թողնում ընկերներին մենակ։
Վերջին մարտը
Տեղի է ունեցել 2020 թ․ Սեպտեմբերի 27-ին Քարվաճառում։ Մարտական ընկերները հիշում են՝ հարձակման ողջ ընթացքը կարծես մենակ ինքն էր ղեկավարում։ Նրանց դիրքը չեն կարողացել գրավել։