
Ծնվել է
1996 թ․ Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում։ Մանկուց իրեն շրջապատող մարդկանց մեջ սերմանում էր սեր, հոգատարություն ու լույս։
Ընտանիքը և սերը
Ամուսնացած էր ընդամենը չորս օր։ Տան անդամների ու եղբոր երեխաների հետ անցկացրած ժամանակը նրա կյանքի ամենաթանկ պահերն էին։
Որակները, որ հիշվում են
Նրա ուրախությունն ու ժպիտը վարակիչ էին։ Մայրն այսօր էլ դուրս գալիս տնից՝ զգում է նրա հոտը։
Երազանքները
Ճգնաժամային կառավարման ակադեմիայում էր սովորում։ Երազում էր լավ աշխատանք ունենալ, տեղափոխվել քաղաք և իր ծնողներին էլ տանել իր մոտ։
Վերջին խոսքը
Նոյեմբերի 7-ի գիշերը տուն էր վերադարձել։ Մոր հետ էր զրուցել․
-Ինչ լավ է եկար,
-Մի ուրախացի, հեսա էլի գնալու եմ։ Որ ասեմ Շուշի ինչ ա փոխվելու, 18 տարեկանները զոհվում են, հո տունը չեմ նստելու։ Մամ ջան, քեզ լավ նայի…»։
Վերջին մարտը
Տեղի է ունեցել 2020 թ․ Նոյեմբերի 8-ին Շուշիում։ Գնելը գնացել էր առաջ՝ հարյուրավոր զինակիցների կյանք փրկելու։