hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մհեր Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979 թվականի Նոյեմբերի 14-ին, Մարտունիում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքի հաջողությունները, աշխատանքին նվիրվածությունը, և ընկերների հետ անցկացրած ուրախ պահերը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և հարազատների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ազնիվ, ընկերասեր, մարդամոտ, աշխատանքին նվիրված անձ էր, ով մաքուր սիրտ ուներ։

Երազում էր
Ունենալ իր մեքենա, որը միայն 1 ամիս հասցրեց վայելեց։ Նաև երազում էր տուն ունենալ, սակայն այդ երազանքը անկատար մնաց:

Յուրահատկություններ
Պունկտուալ էր, ոչ մի դեպքում չէր հանդուրժում ժամկետների խախտումը։ Ճշտապահությունն ու կազմակերպվածությունը նրա վառ հատկանիշներից էին:

Վերջին զրույց
Պատերազմի ընթացքում խոսելը շատ դժվար էր, քանի որ հեռախոսը կորցրել էր։ Սակայն միշտ հույս էր տալիս և ասում էր, որ ամեն ինչ լավ կլինի։

Վերջին հերոսական մարտը եղել է
Սեպտեմբերի 20-ին գնաց պոստեր՝ 2-րդ պաշտպանականում ծառայելու։ Հոկտեմբերի 11-ին դուրս է եկել շրջափակումից իր ընկերների հետ, այնուհետև հակառակորդի անօդաչու սարքի հարվածից զոհվել է: Նրան պարգևատրել են Արիության և Մարտական խաչի մեդալներով: