hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Ջումխուրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թ․ Հուլիսի 8-ին Երևանում։ Մանկուց աչքի էր ընկնում ջերմությամբ ու փայլող բարությամբ։ Նրա ներկայությունը շրջապատին լույս էր բերում։

Ոգեշնչման աղբյուրը
Ուրախանում էր ընկերներով, ոգեշնչվում էր փոքրիկ երեխաներով։ Նրա շրջապատը ասում էր՝ ամեն ինչից ջերմություն էր փոխանցում։

Մարդիկ, ումով շրջապատված էր
Ամենաշատը ժամանակ էր անցկացնում ընկերների ու ընտանիքի հետ։

Հարազատների հիշողություններում
Ընկերասեր էր, մարդամոտ, անհատապես բոլորի մասին մտածող։ Նա լույս էր, բարություն, հոգատարություն, շատ համեստ, զուսպ։

Երազանքները
Ուզում էր սովորել արտերկրում, բացել իր երգի ստուդիան։ Սովորում էր տուրիզմի բաժնում։

Վերջին խոսքերը
Ասել էր․ «Զանգել եմ Անիի ծնունդը շնորհավորեմ։ Լավ ա լինելու, մի մտածի, հետ եմ գալու տուն անպայման…»։

Վերջին մարտը
Եղել է 2020 թ․ Հոկտեմբերի 8-ին Հադրութում։ Նրա լուռ բայց ուժեղ ներկայությունը մնաց մարտադաշտում՝ որպես լույսի մի անկորնչելի շող։