hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էրիկ Ազատյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ Փետրվարի 8-ին Շիրակի մարզի Ազատան գյուղում։ Մանկուց աչքի էր ընկնում իր առույգությամբ և հայրենիքի հանդեպ տածած խոր զգացմունքով։

Ոգեշնչման աղբյուրը
Նրա ոգեշնչման աղբյուրը հայրենիքն էր։ Մշտապես ուրախ, կենսախինդ և լի էր վստահությամբ՝ թե՛ խոսքում, թե՛ գործողություններում։

Մարդիկ, ումով շրջապատված էր
Սիրում էր ժամանակ անցկացնել ընկերների հետ։ Չնայած տարիքին՝ շատ հասուն վերաբերմունք ուներ, հաճախ խորհուրդներ էր տալիս նույնիսկ ավագ եղբորը։

Հարազատների հիշողություններում
Ընկերասեր էր, ազնիվ, դժվար պահին երբեք չէր լքում։ Նրա վստահ խոսքը միշտ հանգստացնում էր մտերիմներին։

Երազանքները
Մեծ նպատակ ուներ՝ դառնալ լավ ծրագրավորող։ Սիրում էր սովորել ու ձգտում էր զարգանալ մասնագիտորեն։

Վերջին խոսքերը
Երբ մայրը զգուշացրել էր՝ «զգույշ եղիր», պատասխանել էր՝ «Տենց բան չկա, ուրա մոտիկից տենց մի բան չտեսա», փորձում էր հանգստացնել մայրիկին։

Վերջին մարտը
Եղել է 2020 թ․ Սեպտեմբերի 29-ին Թալիշում։ Մինչև վերջին պահը վստահություն էր փոխանցում եղբորը՝ «ամեն ինչ լավ կլինի, չվախենաս, հաղթելու ենք»։