hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Այդոեվ
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ Օգոստոսի 10-ին Արագածոտնի մարզում։ Մանկուց լի էր կենսուրախությամբ, որի ջերմությունը զգում էին բոլորը։

Ոգեշնչման աղբյուրը
Նրա ոգեշնչումը գալիս էր իր լավատես բնույթից։ Միշտ ժպիտով էր ու կարողանում էր ուրախություն տարածել շրջապատում։

Մարդիկ, ումով շրջապատված էր
Ժամանակն անցկացնում էր ընկերների ու մայրիկի հետ։ Ուներ սիրած էակ։ Ընտանիքը նրա կյանքի ամենակարևոր հիմքերից էր։

Հարազատների հիշողություններում
Բոլորը նրան հիշում են որպես լավ մարդ, ազնիվ ընկեր, անկեղծ ու սրտանց նվիրում ունեցող անձ։

Երազանքները
Սովորում էր Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջում։ Երազում էր դառնալ լավ բժիշկ, ունենալ տուն ու կյանք կառուցել սիրելիների կողքին։

Վերջին խոսքերը
Զանգերի ժամանակ ասում էր․ «Մամ ջան, քեզ լավ նայի։ Ամեն ինչ լավ ա, գլուխներդ հանգիստ դրեք բարձին, մենք էստեղ ենք՝ ձեզ պահելու համար»։

Վերջին մարտը
Եղել է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին Ջաբրաիլում։ Նրա գրաված բլուրը հետագայում անվանել են Այդոեվի բլուր։ Կռվի ժամանակ արժանացել է 2-րդ աստիճանի Մարտական խաչի։