hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գարիկ Մարգարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1993 թ․ հունիսի 11-ին՝ Կապանում։ Մանկուց աչքի էր ընկնում ակտիվությամբ ու հետաքրքրասիրությամբ։

Կարդացեք, որ իմանաք, ասելով չի…
Միշտ ասում էր ընկերներին։ Հայրենասիրությունն ու գրքասիրությունը նրա կյանքի ուղեկիցներն էին։

Ընկերությունը որպես ուժ
Շատ ընկերասեր էր։ Իր ժամանակը նվիրում էր նրանց, հաճախ՝ հումորով ու խելացի խորհուրդներով։

Սերը՝ կյանքի լուսաբաց
Նոր էր ամուսնացել իր սիրած աղջկա հետ։ Երազում էր երեխաներ ունենալ, բայց պատերազմը չթողեց։

Ինձնից փոքրերն են գնացել, չեք ամաչի որ ես չգնամ…
Ընտանիքից գաղտնի կամավորագրվել էր։

Վերջին խոսքերը
Մայրը խնդրել էր հետ գալ, բայց նա մերժել էր․ «Չխոսես, ընկերներիս չեմ կարող թողնել»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 30-ին՝ Ջրականում, Գարիկը նվիրվել էր մինչև վերջ։ Նույն օրը հեռախոսի մյուս կողմում հրաժեշտ էր տվել բոլորին։