hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կարեն Պետիկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1998 թ․ Հոկտեմբերի 3-ին՝ Շիրակի մարզի Ազատան գյուղում։ Մանկուց աչքի էր ընկնում իր կենսախինդ բնավորությամբ ու հոգատարությամբ։

Ուրախությունն ու ոգեշնչումը
Ոգեշնչվում էր առևտրով, ցանկանում էր իր սեփական խանութը ունենալ։ Լինել անկախ ու ստեղծել իր փոքրիկ գործը։

Սիրելի միջավայրը
Ժամանակն անցկացնում էր ընտանիքի, մտերիմների ու ընկերների շրջապատում։

Նկարագրությունը հարազատների աչքերով
Նրան հիշում են որպես բարի, ազնիվ, բոլորին հասնող ու ընկերներին նվիրված տղա։ Նրա ուրախ բնավորությունը միշտ լույս էր բերում շրջապատում։

Երազանքները
Երազում էր ունենալ սեփական խանութ ու աշխատել ինքնուրույն։ Այդ երազանքը դարձրել էր կյանքի նպատակը։

Վերջին խոսքը
Բոլորի հետ խոսել էր վերջին օրերին։ Ասել էր․ «Լավ կլինի, լավ մնացեք, տեսնեմ ում հետ կարող եմ խոսել՝ խոսեմ»։

Վերջին մարտը
Տեղի է ունեցել 2020 թ․ հոկտեմբերի 28-ին Հորաթաղի ուղղությամբ։ Կրակի տակ օգնել էր վիրավոր ընկերներին՝ նրանց դուրս բերելով վտանգի գոտուց։