hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահե Կարապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1999 թ․ մարտի 18-ին Երևանում։

Սիրված միջավայրում
Սիրված էր ընտանիքի, ընկերների կողմից։

Մասնագիտությունն ու երազանքները
Դեղագետ էր։ Երազում էր մոր հետ դեղատուն հիմնել, անձնական ստուդիա ունենալ, զարգացնել իր փոքրիկ բիզնեսը։

Ճանաչված բոլորի կողմից
Նրան նկարագրում են որպես ազնիվ, մաքուր ու բարի հոգի։ Լուռ նվիրումով էր ապրում ու նույն ձևով էլ պայքարում։

Վերջին խոսքերը
Նոյեմբերի 5-ին մայրիկին ասել էր, թե Լուսակերտից Արմավիր են տարել։ Իրականում Արցախում էր։ Չցանկացավ անհանգստացնել։ Ասել էր՝ ամեն ինչ լավ է։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 9-ին, Մտդաղիս- Շուշի հատվածում։ Տեղափոխվելու ճանապարհին թեժ մարտերի մեջ են ընկել։ Մի քանի ժամ դիմակայել են կրակահերթին՝ մինչև վերջին պահը։