hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Սիմիկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հունվարի 18-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Սերը դեպի գիտելիք
Սիրում էր մաթեմատիկան, գերազանց սովորում էր, ՀՊՏՀ-ում տնտեսագիտություն էր ուսումնասիրում։ Նպատակ ուներ դառնալ հաշվապահ կամ աուդիտոր։

Հաղթանակներ նաև սպորտում
Զբաղվում էր թենիսով, կարատեով, ըմբշամարտով։ Ամեն տեղ գրավում էր առաջին դիրքերը՝ միշտ արժանանալով գովեստի։

Բնավորություն ու նվիրվածություն
Անհատականություն էր՝ հարգալից, թասիբով, ծնողասեր։ Ասում էին՝ արևի պես էր՝ տաք ու պայծառ։

Վերջին խոսքը
Հոկտեմբերի 10-ին հրաժեշտ տվեց բոլորին։ Հորն ասել էր․ «Մամայիս լա՛վ կնայեք»։ Բոլորին ասաց, որ սիրում է։

Հերոսական կռիվները
Մատաղիսից Մարտակերտ էր անցել։ Առաջնագծում ոչնչացրել էր թշնամու տանկեր, խիզախորեն առաջ էր շարժվում։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10-ն։