hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արկադյա Իսրայելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Ծնվել է 1978-ի օգոստոսի 19-ին, Կոտայքի մարզի Հրազդան գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ոգեշնչվում էր ամեն ինչով։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ժամանակը անցկացնում էր ընտանիքի և ընկերների հետ։ Ամուսնացած էր, ուներ 2 երեխա։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան նկարագրում են որպես բարի, կամեցող, օգնող, բոլորին հասնող, ժպտերես մարդ։

Երազանքները
Երազում էր ընտանիքի երջանկության և հայրենիքի մասին։

Յուրահատկությունները
Յուրահատուկ էր իր բարեկամությամբ և օգնելու կարողությամբ։

Վերջին զրույցը
Վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 2-ին։ Ասել է, «Ամեն ինչ լավ է այստեղ, հանգիստ է, կրակ չկա»։

Վերջին հերոսական մարտը
Վերջին մարտը եղել է հոկտեմբերի 6-ին Մարտունիում։ Բարձրունքը գրավելիս թշնամու հարձակումից վիրավորվել է ԱԹՍ-ի հարվածից և մահացել։