
Ծնվել է
1995 թ․ հունվարի 17-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Շրջապատը, ընկերները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների, բարեկամների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ բարի, նվիրված, հոգատար, ընտանիքին շատ նվիրված։ Շատ շուտ ընկերանում էր մարդկանց հետ, ջերմություն էր տալիս, հումորով, կյանքի հանդեպ եռանդով լեցուն։
Երազանքները
Մինչև զոհվելը իմացել է, որ կինը հղի է։ Ուզում էր մոր անունով կոչել աղջկան, որ «ծնողները միշտ հետը լինեին», որդին էլ հոր անունով է։
Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Տրտնջալ չուներ, թեթև էր նայում ամեն ինչին, ասում էր՝ ամեն ինչ կանի, որ երջանիկ լինի ընտանիքը։ Դժվարություններին դիմադրում էր ժպիտով։
Վերջին զրույցը
Հոկտեմբեր 27-ին կնոջ ծնունդն էր։ Երկու անգամ խոսել են, չի հասցրել շնորհավորել։ Հայրը վատառողջ էր, ասել է․ «Հորս լա՛վ կնայես»։ Մայրն էլ․ «Բա ինձ ո՞վ նայի»։ «Մա՛մ ջան, ես քեզ կնայեմ»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 28-ին, Ջաբրայիլում։ Իմացել են հաջորդ օրը, որ զոհվել է։