hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Աշոտ Դալլաքյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1981 թ․ մայիսի 6-ին՝ Մարտակերտի Նոր Հայկաջուր գյուղում։ Նրա մեջ մանկուց արդեն երևում էր յուրահատուկ մի բան՝ կրթված, խելոք, ընկերասեր։

Մարդկային բնույթը
Ամեն ինչ անում էր սրտանց։ Իր ազնվությունն ու հոգատար վերաբերմունքը բոլորի հիշողության մեջ է՝ ընտանիքից մինչև ծառայակիցներ։

Երազներով ապրողը
Թեև երազանքների մասին բարձր չէր խոսում, սակայն իր հայրենասիրությունը խոսում էր նրա բոլոր ձգտումների փոխարեն։

Սիրում էր լսել մեծերին
Համոզված էր, որ կյանքի փորձն ու իմաստնությունը փոխանցվում են հենց նրանցից։

Ընտանեկան սրտով
Իր ողջ ազատ ժամանակը նվիրում էր ընտանիքին։ Նրա տունը սիրո և խաղաղության տարածք էր։

Տասնութամյա երիտասարդները անվախ կռվում են։ Ես ո՞նց կարող եմ…
Պատասխանել էր ծառայությունից դուրս գալու մոր խնդրանքին։

Հոգիս էլ հայրենիքիս կտամ…
Մեքենայից հրաժեշտի պահին բռունցք էր արել ու հպարտությամբ ասել։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 15-ին՝ Հադրութի Թութակում։ Ինը ոստիկանով միասին կռվեցին մինչև վերջ։