
Ծնվել է
1992 թ․ Հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտում։ Մանկուց աչքի էր ընկնում կենսախինդ բնավորությամբ ու կյանքը սիրելու ունակությամբ։
Ուրախության աղբյուրները
Կյանքով լի էր։ Ամեն ինչ կարող էր ուրախացնել նրան՝ հումորը, ընտանիքը, ընկերները, հուշերը։
Սիրած մարդիկ
Միշտ շրջապատված էր ընկերներով ու ընտանիքի անդամներով։ Ուներ սիրած էակ, որի հետ ապագա էր պատկերացնում։ Պատերազմից հետո մտադիր էր ամուսնանալ։
Երազանքները
Ազատ ու անկախ Լեռնային Ղարաբաղ էր ուզում։ Ավարտել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանն ու ցանկանում էր հաջողությունների հասնել մասնագիտական ոլորտում։ Աշխատում էր ոստիկանությունում։
Վերջին խոսքը
«Որպեսզի ես հանգիստ լինեմ, դուրս արի քաղաքից, որ կարողանամ իմ մասին մտածել», ասել էր մորը։ Ուժ էր տալիս ընտանիքին՝ «Ես ձեզ շատ եմ սիրում, հույս ունեմ, սաղ շուտ կավարտվի»։
Վերջին մարտը
Տեղի է ունեցել 2020 թ․ հոկտեմբերի 16-ին Հադրութի Թութակներ կոչվող տեղամասում։ Տղերքը պատմում էին՝ Գարիկը ՈւԱԶ էր վարում, ասում էր՝ «Ես ապահով կտանեմ, տեղ կհասցնեմ», ու այդպես պահում էր զինակիցներին։