
Ծնվել է
1997 թ․ Մայիսի 1-ին Մարտունու շրջանի Հերհեր գյուղում։ Մանկուց իրեն հատուկ էր աշխատասիրությունը, իսկ մարդկանց օգնելու պատրաստակամությունը դարձավ կյանքի ուղեցույց։
Ոգեշնչման աղբյուրները
Աշխատանքը և դիմացինին օգնելու կարողությունը նրա համար սեր էին, ոչ թե պարտականություն։ Միշտ շարժման մեջ էր, միշտ օգտակար լինելու ձգտումով։
Սիրած մարդիկ
Ժամանակն անցկացնում էր ընտանիքի և ընկերների հետ։ Ուներ սիրած էակ։
Երազանքները
Շիրակը երազում էր խաղաղություն և Լեռնային Ղարաբաղին անկախություն։ Այդ երազանքով էլ գնաց պայքարի։
Հոգատար մարդը
Սերն ու հոգատարությունը երեխաների ու մեծերի նկատմամբ նրա բնավորության անկյունաքարն էին։ Նրա ներկայությունը խաղաղություն էր բերում։
Վերջին խոսքը
2020 թ․ հոկտեմբերի 15-ին ասել է․ «Ամեն ինչ վերջանում է, փորձեք դուք ձեր կյանք փրկել»։
Վերջին մարտը
Եղել է 2020 թ․ Հոկտեմբերի 15-ին Հադրութում, վիրավոր ընկերներին օգնության հասնելիս՝ կատարելով իր բնույթին հավատարիմ վերջին սխրանքը։