
Ծնվել է
1996 թ․ Օգոստոսի 28-ին Ստեփանակերտում։ Մանկուց շրջապատված էր սիրով ու ջերմությամբ, ու ինքն էլ իր ջերմությամբ էր լցնում ամեն միջավայր։
Անմար ժպիտով
Տիգրանը կյանք սիրող, կատակասեր, ուրախություն տարածող մարդ էր։ Ասում էին՝ երբ տուն էր գալիս, կարծես արև էր բերում իր հետ։
Երազանքները
Ցանկանում էր կայանալ Լեռնային Ղարաբաղում՝ ունենալ լավ աշխատանք, սիրված էակ և գիտելիքներով զինված լինել, որպեսզի հարգանք վայելի շրջապատում։
Նվիրված որդի և ընկեր
Բոլորն ասում էին՝ նա հիանալի եղբայր էր, հոգատար որդի, ընկերոջ կողքին կանգնող՝ միշտ ու առանց պայմանների։
Վերջին խոսքը
Յուրաքանչյուր զանգի վերջում ասում էր․ «Քեզ լավ նայի»։
Վերջին մարտը
Մահացած է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին Հադրութի Թութակ կոչվող տեղանքում։