hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հարութ Պետրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1990 թ․ փետրվարի 6-ին ԼՂՀ-ի Ստեփանակերտ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ լավ մարդ, ընտանիքի լավ հայր և որդի։ Բոլորը սիրում և հարգում էին։ Աշխատում էր դպրոցում։

Երազանքները
Տուն կառուցելը, գնելը։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Հայրենասեր։
Վերջին օրերին կանխազգացել է, որ պատերազմ է լինելու։ Ինքն էլ մասնակցելու է, ու հնարավոր է, որ հետ չգա։

Վերջին զրույցը
Նոյեմբերի 9-ին՝ հրադադարից մի քիչ առաջ, կնոջ հետ խոսել է․ «Ուշադիր կլինե՛ս, Շուշին ոնց որ տվել են»։ «Ուրեմն էլ չենք տեսնվի»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 9-ին, Շուշիում։ Իր համադասարանցու հետ է ծառայել։ Գնացել է օգնելու։ Զոհվել է օդային հարվածից՝ հրադադարից 2 ժամ առաջ։