
Ծնվել է
1982 թ․ հուլիսի 2-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։
Ոգեշնչման աղբյուրները
Բնավորությամբ ուրախ, կատակասեր ու ընկերասեր էր։ Նրա ժպիտն ու հումորը վարակիչ էին։
Ընտանիքի մարդ
Ամենաթանկը ընտանիքն էր։ Ժամանակն անցկացնում էր կնոջ և երեխաների հետ՝ երազելով նրանց տեսնել իրենց նպատակներին հասած։
Ճանապարհն ու արժեքները
Մարդ էր մեծատառով։ Նպատակասլաց, անկոտրում, բարի, ուրիշների մասին մտածող՝ միշտ պատրաստ օգնելու։
Վերջին խորհուրդը
Հոկտեմբերի 5-ին․ «Դուխդ չգցես, չհանձնվես, չկոտրվես, երեխեքիս լա՛վ կնայես»։
Էսօր էլ քո շնորհիվ հաց կերանք
Ծառայակիցն ասել էր։ Սոված զինվորների համար մենակ գնացել էր ուտելիք բերելու։ Նույնիսկ մարտի դաշտում ուրիշների կարիքը իրենից առաջ էր դնում։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 7-ին։
Հիշողության մեջ
Մարտունը թողել է մի կյանք, որը ապրեց ուրիշների համար՝ սիրով, խիզախությամբ, նվիրումով։