
Ծնվել է
2000 թ․ դեկտեմբերի 3-ին՝ Արարատի մարզի Դալար գյուղում։ Մանկությունից շրջապատված էր ընկերությամբ, որը մինչև հիմա հարազատների կողքին է։
Ոգեշնչում էր ստանում
Ընկերական մթնոլորտից։ Նրա կենսուրախ ու լիդեր կերպարը ոգեշնչում էր բոլորին։ Միշտ պատրաստ էր օգնելու՝ անշահախնդիր։
Սիրում էր և սիրված էր
Զորակոչից առաջ հասցրել էր ամուսնանալ ու հայր դառնալ։ Օրերը լցված էին ընտանիքի ջերմությամբ։
Մհերը
Ընկերասեր էր, կենսախինդ, իսկական առաջնորդ։ Իր մեջ ուժ կար, որ համախմբում էր մարդկանց՝ հատկապես դժվար պահին։
Երազանքները
Ունեցած ընտանիքն ու որդին՝ նրա ամենամեծ երազանքներն էին։
Երևի դու քո որդուն լավ չես ճանաչում։ Ինքը գնալու է, որ իր հետևից բոլորը գնան…
Շտաբի պետը պատասխանել էր հորը, երբ նա հարցրել էր՝ թե ինչու են Մհերին ուղարկում Արցախ։
Վերջին օրերը
Հրետանու օպերատոր լինելով հանդերձ՝ կամավոր գնացել էր հետախուզության։ Զանգել էր՝ ասելու, որ ամեն ինչ կարգին է։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 13-ին Ջրականում ականի պայթյունից Մհերը ընկավ՝ իսկական առաջնորդի պես՝ քայլելով առաջին գծում։