
Ծնվել է
1980 թ․ դեկտեմբերի 3-ին Վարդենիսում։ Նա դեռ մանկուց հայրենիքը դասում էր ամեն ինչից վեր։
Կյանքի ներշնչանքը
Նրա ամբողջ էությունը լցված էր հայրենիքով։ Հայրենասիրությունը նրա շարժիչ ուժն էր՝ զինվորականի կյանքի խորքերում։
Ընտանիքն ու ծառայությունը
Ապրում էր զինվորական ու հայրական պարտքով։ Սիրում էր իր ընտանիքը, սակայն երբեմն անգամ նրանցից վեր դասում էր զինծառայությունը։
Նրան նկարագրում են, որպես
Ազնիվ, բարի, առույգ մարդ։ Ընկերասեր ու նվիրված։ Ընկերների համար կյանքը չէր խնայի։ Շատ լավ ամուսին էր։
Երազանքները կյանքի մասին
Նա ուզում էր իր երեխաները լավ ապագա ունենային, կրթված ու հայրենասեր դառնային, ապրեին արժանապատիվ։
Սիրում էր
Սպորտը, որսորդությունը։ Բայց ոչինչ չէր համեմատվում հայրենիքին ծառայելու զգացողության հետ։
Վերջին խոսքերն ու ցավը
Վիրավոր էր, սակայն կնոջ խնդրանքին չընդառաջեց․ «Ինչպե՞ս թողնեմ երիտասարդներին ու գամ»։
Հերոսի կին ես, գլուխդ բարձր պահի, մի ընկճվի
Ոգևորում էր կնոջը
Հերոսական վախճանը
2020 թ․ հոկտեմբերի 19-ին Բավեներ դիրքում՝ վերջին խոսքը՝ «Երեխաներիս լավ կպահես», ու կապը ընդհատվեց։