
Ծնվել է
2002 թ․ փետրվարի 19-ին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։
Երեխա ժամանակ շատ չար էր
Երբեմն նույնիսկ պահարանում էր թաքնվում էր, որ մայրը չտեսներ։
Երազանքներ ու նպատակներ
Սիրում էր Նիվա մեքենան։ Ուզում էր բանակից վերադառնալ, աշխատել, տուն ու մեքենա գնել։ Մայրիկը միշտ երազում էր զինվոր որդի ունենալ։ Աշոտը դարձավ հենց այդպիսին։
Սովորել ու ծառայել
Փոքր Մհերից հետո ընդունվեց Վարդգես Համազասպյանի անվան քոլեջ՝ ծրագրավորում էր սովորում։ Մի տարի անց ասաց՝ նախ ծառայությունը, հետո՝ ուսումը։
Ընկերների շրջապատում
Ընկերասեր էր ու հաշտեցնող։ Ընկերներն ասում էին՝ նա բերում էր խաղաղություն իր ներկայությամբ։
Նկարչի հպարտությունն
Նկարում էր։ Մի նկարում՝ եկեղեցու ներսում միայնակ կանգնած պատկերը իրենն էր անվանում․ «Էս ես եմ»։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 6-ին խոսեց բոլորի հետ։ Մայրիկը հարցրեց․ «Չե՞ս վախենում»։ Պատասխանեց․ «Չէ, մերս, ինչից վախենամ, իմ հետ իմ Աստվածն ա»։
Վերջին մարտը
Հոկտեմբերի 15-ին, Ապարանում։ Զինակիցը պատմում է՝ Սաքոն վիրավորվել էր, Աշոտը փրկել էր նրան՝ զոհելով իրեն։ Սաքոն ասել է․ «Իմ կյանքը Աշոտը փրկեց»։
Մի լացեք, դուք հերոս տղա ունեք…
Մորը մխիթարում է զինակիցներից մեկը ում կյանքը փրկել էր Աշոտը։