hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Տիգրան Բադալյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հունվարի 11-ին Երևանում։

Հետաքրքրությունների անսահմանությունը
Էքստրիմն ու սպորտը նրա տարերքն էին։ Սովորում էր պոլիտեխնիկական համալսարանում՝ կիրառական մաթեմատիկայի բաժնում։ Ցանկացած բան, որ կյանք էր բերում, իր մեջ ուրախություն էր ծնում։

Նվիրվածությունը ընկերությանը
Մեծ շրջապատ ուներ։ Սիրում էր ընկերներին, քրոջը, բոլորի հետ լեզու էր գտնում ու երբեք չէր նեղանում։

Ընկերների հիշողություններում
Ժպտերես, խիզախ, պայծառ։ Նրան այդպես են հիշում բոլորը։

Չիրականացած երազանքները
Չհասցրեց… Ուզում էր սովորել, աշխատել, ընտանիք ունենալ։ Բոլոր պլաններն ընդհատվեցին ճանապարհի կեսում։

Վերջին զանգը
Նոյեմբերի 5-ին քույրը լսեց, թե ինչպես էին տանկային հարձակման պատրաստվում։

Երազանքով ապրած կարճ կյանք
Իր կյանքի փիլիսոփայությունն էր՝ ապրել արժանապատվորեն։ Այդպես էլ արեց՝ մինչև վերջին պահը։

Իմ հետևում դուք եք կանգնած, ես ոնց չկռվեմ
Ասում էր ՝տանկերը խոցելուց։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 7-ին, Կարմիր շուկայում։