
Ծնվել է
1978 թ․ հունիսի 2-ին Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեք դուստր ուներ։ Երրորդ աղջկան ունեցել են 2019-ին, անունը Սյունե է։ Ասում էր՝ իրենց տան սյունն է։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, նվիրյալ։ Եթե մի բան խոստանար, մանավանդ ընկերների հետ կապված, անպայման իրականացնում էր։
Երազանքները
Խաղաղ հայրենիք, ամբողջ աշխարհի երեխաներին խաղաղ մանկություն ու ապագա։
Յուրահատուկ սովորությունները
Տնից դուրս գալուց առաջ և տուն մտնելիս, եթե նույնիսկ դա կրկնվեր օրը մի քանի անգամ, գրկախառնվում էր անպայման իր աղջիկների հետ։ Կամավոր մասնակցել է Ապրիլյան պատերազմին։ Այդ ժամանակ հրաժեշտ չի տվել իր ընտանիքին։
Վերջին զրույցը
2020 թ․ սեպտեմբերի 27-ին կամավորագրվել է նորից։ Մորը ասել է, որ կանչել են։ Կնոջը հրաժեշտ տալուց ասել է, որ ինքնակամ է գնում, ուզում է ընկերների հետ գնալ և պաշտպանել հայրենիքը։ Զրույցի ժամանակ հանել է ամուսնական մատանին, վզնոցը, տվել կնոջը, ասել է, եթե վերադառնա, հետ տա իրեն, իսկ եթե ոչ՝ ինքը կրի։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 23-ին, Մարտունիում՝ Ավան տեղամասում։ Զոհվել է մոտ 7-10 մարտական ընկերների հետ։