
Ծնվել է
2001 թ․ հունիսի 23-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։
Սրտով առաջնորդվող
Դավիթը ուշադիր էր, հասնող։ Չէր հանդուրժում անարդարությունը։
Մոտ էր հոր հետ
Ոչ միայն որպես որդի, այլև որպես իսկական ընկերը Հոր հետ գինեգործությամբ էր զբաղվում։
Մեծ սիրո մասին
Պատերազմի օրերին սիրած աղջիկն ասել էր, որ նույնպես սիրում է իրեն։ Այդ խոսքերը ոգևորել էին Դավիթին՝ դարձել նոր ուժի աղբյուր։
Երազանքները
Երազում էր տուն վերադառնալ, բուխարու մոտ նստել, հորն ամեն բան պատմել։
Վերջին խոսքը
Նոյեմբերի 7-ին․ «Պապ, աղոթի՛… մահանում եմ։ Սիրում եմ քեզ։ Չէ նենց ոնց միշտ եմ ասել… պինդ կպահես քեզ, խնդրում եմ…»։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 16-ին, Շուշիում։ Շրջափակման մեջ մնացած ընկերներին չէր լքել։ Ավելին՝ մարտի դաշտում նկատել էր թաքնված թշնամուն ու փրկել ընկերոջը։
Հուշը
Այսօր գինին կրում է նրա անունը՝ «Դավ»։