hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեվորգ Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ հոկտեմբերի 19-ին Երևանում։

Երկրորդ դասարանից տեղափոխվել էին Ռուսաստան
Բայց նա երբեք չմոռացավ իր հայրենիքը։

Իմ պարտքն է ծառայել
Ասաց ու 2019-ին վերադարձավ Հայաստան։ Հունվարի 29-ին զորակոչվեց։

Մարդկային ջերմությամբ լի
Բոլորը սիրում էին Գևորգին։ Բարի էր, ժպտերես, միշտ դրական։ Միայն ապրիլյան պատերազմի լուրն էր կոտրել նրա սիրտը։

Մեծ երազանք
Ուզում էր մեծ տուն։ Զինակցին անգամ խոստացել էր՝ մի սենյակը իրեն տալ։ Սեպտեմբերի 11-ին ծնողները տուն գնեցին, բայց նրա ժպիտը չփայլեց։ Նա մտահոգ էր։

Կասես, որ իրան շատ եմ սիրում, բոլորիդ շատ եմ սիրում…
Մորը խնդրել էր խոսքերը փոխանցել ընկերուհուն։ Չէր կարողացել նրա հետ խոսել։

Միշտ կատակում էր
Ինձ սոված չթաղեք։

Գևորգը չխոստացավ վերադառնալ
Բայց ամեն ինչ արեց, որ մյուսները վերադառնան։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 1-ին, Մարտունի 3-ում։ Զոհվել է անօդաչու սարքի հարվածից։