hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արծրուն Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հուլիսի 21-ին Եղվարդ քաղաքում։ Լի էր կյանքով, ուրախությամբ ու անսպառ էներգիայով, որը տարածում էր շրջապատում։
Ոգեշնչում էր…
Շրջապատը, ընկերներն ու հարազատների ներկայությունը նրան լցնում էին ուրախությամբ։ Սիրում էր երաժշտություն, պար և ընկերական ջերմ մթնոլորտ։
Ընտանեկան կյանքը
Ժամանակն անցկացնում էր ընտանիքի, ընկերների և դպրոցական շրջապատի հետ։ Ուներ սիրած աղջիկ, որին նվիրում էր իր ջերմ զգացմունքները։
Ընկերների ու հարազատների հիշողություններով
Միշտ ժպտերես էր։ Նույնիսկ տխրության պահին այնպես էր պահում իրեն, որ ոչ ոք չէր նկատում։ Նրա ուրախ հոգին մնացել է բոլորի հիշողություններում։
Երազանքները
Ուզում էր ավարտել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի տրանսպորտի բաժինը և իր սիրած աղջկան նվաճել։ Երկուսն էլ մնացին կիսատ։
Վերջին խոսքը
«Մամ, քեզ ձիգ պահի, լավ մնա, պաչում եմ ու ուժեղ գրկում եմ»։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 7-ին Շուշիում։ Սերժանտ էր, դիրքի ավագ։ Կռվել է գրեթե բոլոր ուղղություններով, մշտապես օգնության հասնելով ընկերներին։