hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կարեն Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հունիսի 26-ին՝ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում։
Ոգեշնչող պահերը
Սիրում էր սպորտը, դպրոցը, ընկերների հետ ժամանակ անցկացնելը։
Ընտանիքն ու ընկերները
Ժամանակի մեծ մասն անցկացնում էր ընկերների և ընտանիքի հետ՝ հատկապես օգնելով գյուղի հողամասերում։ Ուներ սիրած աղջիկ։
Բնութագիրը
Բարի, ժպտերես, ընկերասեր։ Մարդկանց օգնում էր առանց խնդրանքի։
Երազանքները
Ցանկանում էր, որ քոլեջի սպորտդահլիճը վերանորոգվեր (չիրականացավ), նաև երազում էր ունենալ ավտոտեխսպասարկման կետ։ Նրա ծնողներն այդ երազանքը իրականություն դարձրեցին։
Վերջին խոսքերը
«Մամ ջան, ուզում եմ գամ ձեզ տեսնեմ, քեզ լավ նայի, չհիվանդանաս», իսկ մայրը զգուշացրեց՝ «Քնած տեղդ էլ ուշադիր եղիր»։ Պատասխանեց՝ «Մամ ջան, մենք քնած տեղն էլ ենք ուշադիր»։
Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ Թալիշի 156-րդ դիրքում։ ԱԹՍ-ն խոցել էր երկու ընկերների, և Կարենը նրանց տեղափոխել էր անվտանգ վայր։ Շարունակել էր կրակել մինչև զենքը դադարել էր գործել։ Այնուհետ վազել էր նոր զենքի հետևից, գոռալով կրակել էր մինչև ձայնը լռեց։